ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 16, 2018

ՍԻՐՈՎ ՏԵՂԵԿԱՑՆՈւՄ ԵՆՔ, ՈՐ ԹԻՎՄԵԿԸ ՍԿՍՈւՄ Է ՆՈՐ ՇԱՐՔ՝ ԱՅՑԵՔԱՐՏ ։ ՄԵՆՔ ՍԻՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՁԵԶ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՊԱՏՎՈՎ ԵՆ ԿՐՈւՄ ԹԻՎՄԵԿՑԻ ԿՈՉՈւՄԸ , ԵՎ ԻՐԵՆՔ ԷԼ ՊԱՏԻՎ ԵՆ ԲԵՐՈւՄ ԻՐԵՆՑ ԿՐԹՕՋԽԻՆ։ ՃԱՆԱՉԵՔ ՄԵՐ ՍԱՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԴՐԱՆ։

ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ
,,Այցեքարտ Թիվ 1,,-ի հերթական հյուրն այս անգամ մարդ է, որ չի փայլում գիտելիքի նկատմամբ պաշտամունքով ու բարձր գնահատականներով, բայց նա լավ մարդ է, սիրված ու վստահելի ընկեր:Նաև մեկն է այն մարզիկներից, որ իրենց մարզական որակներով ու նվաճած մեդալների փայլով են շլացնում մեր հոգիները` հայկական ու միջազգային մրցագորգերում հետին պլան մղելով մրցակիցներին։ Փոքրամարմին այս պատանին՝ տասներորդդասարանցի Մանվել Խաչատրյանը, իր ընկերասիրությամբ ու մարդկային որակներով, իր մարզական համառությամբ, կամքով ու համարձակությամբ ստիպեց սիրել ու հարգել իրեն։ Երբ հաջորդ հանդիպումներում ներկայացնենք նրա ձեռքբերումները , դուք էլ կընկնեք այդ ,,ծուղակը,, և կհպարտանաք նրա հաջողություններով ։ Մենք դեռ շատ առիթներ կունենանք ուրախանալու և հպարտանալու Մանվելի գլխավերևում ծածանվող մեր Եռագույնով։Իսկ մինչ այդ վայելեք նրա հերթական հաղթանակը։ Հունահռոմեական ըմբշամարտի 2018թվականի պատանիների միջազգային մրցաշարում Բաթումիում հաղթելով ադրբեջանցի ըմբիշին` մեր փոքրամարմին դյուցազունը իր մրցակիցներին ու շատերին ստիպեց հայոց 


ՄԱՆՈՒՇԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 12, 2018

ՄԱՆՈՒՇԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Առարկայական օլիմպիադաների մասնակից և հաղթող,
Մշակութային մրցույթների մասնակից և հաղթող, 9-րդ դասարանի գերազանց աշակերտուհի, գեղեցկուհի,
“սպորտսմենուհի”, երգչուհի, պարուհի, դերասանուհի, օտար լեզուների վարպետ-ուհի…Ո՞ր մեկն ասենք, ո՞ր մեկը…
Ախր, բազմաշնորհ այս աղջնակի կարողությունները կարելի է անվերջ թվարկել։ Բայց, այնուամենայնիվ , այս տաղանդաշատ փոքրիկ ծաղիկը մի թերություն ունի. միջազգային և հանրապետական մրցույթների ժամանակ բեմերում շատ անողոք է իր մրցակիցների հանդեպ. ոչ մի հնարավորություն, հաղթանակի ոչ մի պատառիկ չի թողնում, ամբողջը յուրացնում է , վերադառնում `բոլոր պատվավոր մրցանակներով բեռնված…
Այնպես որ, հետևեք մեր ծաղկող Մանուշակի հետագա հաջողություններին։


Մեդիագրագիտություն

Posted by: | Posted on: Նոյեմբերի 12, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարում են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ Մեր աշակերտները նույնպես ակտիվորեն ներգրավված են գործընթացում և կոչ են անում դառնալ ավելի գրագետ մեդիասպառողներ, հասկանալ մեդիայի աշխատանքը, ազդեցության մեխանիզմները, քանի որ մեդիան սոսկ տեղեկությունների շրջանառման միջավայր չէ. այն ձևավորում է հասարակական կարծիք, ազդում է մարդկանց, հատկապես երեխաների ու պատանիների վարքագծի, որոշումների, աշխարհայացքի և նախասիրությունների վրա: Մեդիա սպառողը պետք է զինված լինի համապատասխան գիտելիքով` տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար:


Դաս բացօթյա ֆորմատով

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 31, 2018

Աշնանային արձակուրդի նախաշեմին՝ հոկտեմբերի 28-ին, թիվմեկցիները (IX-XII դասարանի աշակերտներ) դասերն անցկացրին բացօթյա ֆորմատով: Այս անգամ երթուղին անցնում էր Արարատի մարզով: Նախատեսված էր դասերից երկուսն անցկացնել հայոց հինավուրց մայրաքաղաքներում՝ Արտաշատում և Դվինում: Ցավով պիտի նշենք, սակայն, որ Արտաշատում այցելուների մուտքն արգելվում է սահմանին մոտ լինելու պատճառաբանությամբ: Ստիպված էինք բավարարվել Դվինով:
Դվինի ստեղծման, քաղաքի համառոտ պատմությանն անդրադարձ կատարելուց հետո շրջեցինք ավերակներում: Մեծից փոքր չէինք կարողանում թաքցնել հիացմունքը թեկուզ միայն սյունաշարերի պատվանդանների գեղեցկության նկատմամբ: Հիանալի տպավորությունն ու բարձր տրամադրությունը պիտի բազմապատկվեր Զանգակատանը՝ Պարույր Սևակի թանգարանում: Բարեկիրթ ու բարեկամական ընդունելություն, գեղեցիկ դասի անցկացում՝ գյումրեցիներիս համար հատուկ վերաբերմունքով. թանգարանի տնօրենը «Գյումրիի համար փոքրիկ ներդրում» անվանեց մեր անվճար մուտքը թանգարան: Հիշեցնենք, որ մեզ համար «փոքրիկ ներդրումներ» արվել են նաև Մեծամորի թանգարանում, Կարմիր բլուրում, Արենիի քարանձավում, և նրանցից ոչ մեկը չի թերացել էքսկուրսիան պատշաճ ու գեղեցիկ անցկացնելու հարցում: Մեզ մնում է երախտապարտ լինել ու հետևություններ անել:
Վերջին կանգառը Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդն էր: Ոչ մեծ, բայց տպավորիչ, անգամ ավերակների մեջ շուք ունեցող կառույց, որն իր մասին ավելին է ասում, քան գրավոր աղբյուրները:


Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը Որակի եվրոպական հավաստագրեր է ստացել 3 նախագծերց

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 23, 2018

Շնորհվեցին 2017-2018 ուսումնական տարվա Որակի եվրոպական հավաստագրերը։ Մեր դպրոցը Որակի եվրոպական հավաստագրեր է ստացել 3 նախագծերց: Սա մեր դպրոցի կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է: Շնորհակալություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ համագործակցության և փորձի փոխանակման այս հրաշալի հնարավորությունը մեզ ընձեռելու համար:


ԺԱՍՄԵՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 22, 2018

ՍԻՐՈՎ ՏԵՂԵԿԱՑՆՈւՄ ԵՆՔ, ՈՐ ԹԻՎՄԵԿԸ ՍԿՍՈւՄ Է ՆՈՐ ՇԱՐՔ՝ ԱՅՑԵՔԱՐՏ ։ ՄԵՆՔ ՍԻՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՁԵԶ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՊԱՏՎՈՎ ԵՆ ԿՐՈւՄ ԹԻՎՄԵԿՑԻ ԿՈՉՈւՄԸ , ԵՎ ԻՐԵՆՔ ԷԼ ՊԱՏԻՎ ԵՆ ԲԵՐՈւՄ ԻՐԵՆՑ ԿՐԹՕՋԽԻՆ։ ՃԱՆԱՉԵՔ ՄԵՐ ՍԱՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԴՐԱՆ։
Ժասմենա Բարսեղյան
Ստացվում է` վերջին ժամանակներս խոսում ենք դպրոցի ծաղկաբույլի մասին։ Անցած անգամ հանդիպեցինք անուշաբույր մեր Մանուշակին, այսօր կխոսենք Ժասմենայի մասին։ Մեկն, ով իր տարբերվող տեսակով միանգամից աչքի ընկավ, իր ներքին ուժով ու հզորությամբ միանգամից ձուլվեց դպրոցի զարկերակին և սկսեց հոսել նույն հունով` նոր շունչ ու տեմպ հաղորդելով մեր բնական ընթացքին։
Փայլուն հնարավորությունների տեր այս աշակերտուհին ամենուր զարմանք ու հիացմունք է առաջացնում և գրավում բոլորին իր փիլիսոփայական մտածողությամբ, վերլուծական չկրկնվող տրամաբանությամբ, գիտելիքով, հռետորական ու համարձակ խոսքով և յուրատեսակ դատողությամբ…” Ապագան կանխատեսելու լավագույն եղանակը այն ստեղծելն է” կարգախոսը Ժասմենային անգլախոսների Շեքսպիրյան ակումբում ճանաչում բերեց, և իր անգլալեզու հռետորությամբ նա նվաճեց իր հերթական հաղթանակը այս ոլորտում ևս։ Վստահ եմ , որ հաջորդ հանդիպումներում դեռևս կխոսենք Ժասմենայի հաջողությունների մասին, իսկ տարիներ անց նաև առիթ կունենանք նրան տեսնել որևէ երկրում ` որպես դեսպան։


Նորեկի օրհնության օր

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 15, 2018

Բեմ չէր։ Օշականաբույր օդ էր, խնկաշաղախ էներգետիկա, հոգևոր թիկունքն ամուր պահող անդավաճան հսկաներ էին՝ տղամարդու հանճարեղ մատներով ասեղնագործված, ու խաչակիր գմբեթից ծորացող անդորր էր։ Ներկայացում չէր։ Դարավոր արմատներով գիտակցությունը աննկատելիորեն սնուցող հիշողություն էր՝ անցյալն ու գալիքը կամրջող։ Ապրածի շարունակությունն էր ու ապրվելիքի սկիզբը…Խաղ չէր։ Ապրում էր։ Խոնարհ հպարտության կոչ էր ու արժանապատիվ գնահատման պահանջ…Սուրբ թարգմանչաց ոգեկոչումն էր…


ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 8, 2018

Այսօր իր Այցեքարտը կներկայացնի Վարդան Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյան, բնագիտական հոսքի 10-րդ դասարան: Այս տարվանից արդեն Աշակերտական խորհրդի նախագահ: <<Ամենախելացին>> հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի 2-րդ մրցանակակիր Մարզային և հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթող <<Հայ ասպետ>> ինտելեկտուալ հեռուստախաղի մշտական ասպետ ,Flex-ի եզրափակիչ փուլի մասնակից Նշանաբանը՝ <<Գիշեր չի եղել, որ չի լուսացել>> ․․․Եվ իսկապես նրա համար գործում է ֆիզիկայի օրենքը․ մութը լույսի բացակայությունն է, չարը՝ բարու, իսկ անկարելին անգամ նրա համար դառնում է կարելի։ Նա արվեստով ոգեշնչվող, գիտությամբ ապրող, բարձր ինտելեկտով, բազմակողմանի զարգացած պատանի է։ Առաջնորդի հատկությամբ օժտված նրա վառ անհատականությունը նաև ուսուցանող է, շատերի համար։ Հաճելի զրուցակից, արժանի հակառակորդ, էմոցիոնալ բանավիճող, ինչու չէ քննադատ, ձգտող, պրպտող,հետաքրքրասեր, ջանասեր, ուրախ, զվարճալի, կատակասեր, նվիրված ու հավատարիմ, ընկերասեր, անկեղծ ու անմիջական․․․ Այսպիսին է մեր Վարդանը, ով իր հասուն, գիտակ ու կայացած <<Ես>>-ով դեռ մեծ բարձունքներ կնվաճի ու ձեռքբերումներ կգրանցի իր՝ արդեն իսկ ձեռագիր դարձրած հաղթամատյանում՝ թողնելով ինքնագիր՝ հաղթահարել գիշերը և քայլել դեպի լույսը։


ԱՐՈւՍՅԱԿ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 8, 2018

ՍԻՐՈՎ ՏԵՂԵԿԱՑՆՈւՄ ԵՆՔ, ՈՐ ԹԻՎՄԵԿԸ ՍԿՍՈւՄ Է ՆՈՐ ՇԱՐՔ՝ ԱՅՑԵՔԱՐՏ ։ ՄԵՆՔ ՍԻՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՁԵԶ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՊԱՏՎՈՎ ԵՆ ԿՐՈւՄ ԹԻՎՄԵԿՑԻ ԿՈՉՈւՄԸ , ԵՎ ԻՐԵՆՔ ԷԼ ՊԱՏԻՎ ԵՆ ԲԵՐՈւՄ ԻՐԵՆՑ ԿՐԹՕՋԽԻՆ։ ՃԱՆՉԵՔ ՄԵՐ ՍԱՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԴՐԱՆ։

ԱՐՈւՍՅԱԿ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

2017-2018 ՈւՍՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆ ԱՇԱԿԵՐՏ
Սովորում է բնագիտական հոսքի 10-րդ դասարանում: Ուսումնառության ինը տարիների ընթացքում հասցրել է իր հնարավորությունները լավագույնս ի ցույց դնել: Մասնակիցն ու դափնեկիրն է կրթական զանազան ծրագրերի, Հայ ասպետի, օլիմպիադաների: Հավասարակշռված ու սակավախոս՝ հաճախ թվում է՝ նրա հետ խոսել չի լինի: Դե իհարկե, նախ սուսիկ-փուսիկ սովորում, հետո սուսիկ-փուսիկ մասնակցում է ծրագրերին, վերջում էլ գնում ու ոչ ավելի, ոչ պակաս, ԿԳՆ նախարարի ձեռքն է սեղմում ու պարգևն անձամբ նրանից ստանում: Չի գոհանում ձեռք բերածով. շարունակ աշխատում է իր անձի զարգացման և գիտելիքների հարստացման ուղղությամբ: Սիրում է ընթերցել, խոսում ու գրում է գեղեցիկ: Ուշագրավ են շարադրություններում հատկապես նրա արտահայտած մտքերը: Մարդկային հարաբերություններում կարևորում է շիտակությունն ու պատասխանատվությունը: Կարծում ենք՝ Արուսյակի մասին դեռ լսելու առիթներ կունենանք:

 


ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ 2018-2019

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 2, 2018